Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գևորգ Ալեքյան. «Դաշնակցությունը նշանակովի պատգամավորի դեմ չի պայքարի »

Հոկտեմբեր 17,2012 18:40

Այսօր Aravot.am -ը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մտափոխվել, ինչո՞ւ այլևս չեն ուզում պատգամավորի թեկնածու առաջադրել թիվ 35 ընտրատարածքում, համապատասխան կադրեր չունե՞ն, թե՞ ինչ-որ բան կաշկանդում է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո Գյումրու գարեջրի գործարանի տարածքն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքը մնաց առանց պատգամավորի, և  ՀՅԴ-ն առաջին իսկ օրվանից հայտարարում էր, որ իրենք սեփական թեկնածու են առաջադրելու: «Մենք մտածում էինք, որ նորմալ ընտրապայքար կլինի, սակայն թե Երևանում և թե Գյումրիում կազմակերպած քննարկումների ու նիստերի արդյունքում եկանք այն համոզման, որ մեր երկրում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորից մինչև քաղաքապետ բոլորը նշանակովի են , անընդհատ ոտնահարում են «Ընտրական օրենսգիրքը»: Իսկ մեր  պատգամավորները  դեռևս Ազգային ժողովի ընտրություններից առաջ բազմիցս առաջարկել են փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»` վերացնել մեծամասնական ընտրակարգը: Մենք  շատ կադրեր ունենք, որոնք իրոք արժանի են պատգամավոր դառնալու, սակայն այստեղ կա նշանակված պատգամավոր, բոլորս գիտենք խոսքը ում մասին է` Արման Սահակյանի: Հանուն նրա նույնիսկ քաղաքապետի տեղ ազատեցին, Բալասանյանին քաղաքապետ  կարգեցին, որպեսզի Արմանի պարտքը վերադարձնեին. գիտեք, որ  նրան պարտք են թիվ 34 ընտրատարածքի ընտրություններից: Այս ամենից ելնելով` նպատակահարմար չենք գտնում ընտրություններին թեկնածու առաջադրել, նշանակված պատգամավորի հետ իմաստ չկա  առաջադրվել, բայց ասեմ, որ ձեռքերս ծալած չենք նստելու, հանձնաժողովներում ընդգրկված մեր անդամները  կռիվ են տալու, որպեսզի որևէ  կեղծիք ու ընտրախախտում չլինի»,- ասաց Գևորգ Ալեքյանը:

ՀՅԴ կառույցի պատասխանատուն նաև նեղսրտեց, որ դիտավորյալ  հեռուսասերիալներ են  ցույց տալիս` մարդկանց   բթացնելու համար, որպեսզի ընտրողը   լռի  ու զերծ մնա  իրեն  առնչվող խնդիրներից: «Կա՞ մարդ Գյումրիում, որ հեռուստասերիալ չնայի,  թիվ 35 ընտրատարածքի ցանկացած բնակչի ավելի շատ կհետաքրքրի, թե Լորդի կինը ո՞ւմ հետ նրան դավաճանեց ,  ի՞նչ կերավ, քան կհետևի  ժամը 22.00 լրատվական թողարկումներին: Նրանց բացարձակ հետաքրքիր չէ, որ  իրենց  քթի տակ ընտրություններ են, և  իրեն ց իսկ քվեով ընտրվելու է որևէ մեկը, ով իրենց իսկ խնդիրները կբարձացնի  Ազգային ժողովում»,- ասում է մեր զրուցակիցը:Նշենք, որ մինչ այս պահը թիվ 35 ընտրատարածքում առաջադրված մեն ու միակ թեկնածուն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, հանրապետության խոշոր հարկատու  Արման Սահակյանն է, ով մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական  Մարտուն Գրիգորյանին:Կան խոսակցություններ, որ նրա դեմ կպայքարի ՀԱԿ-ը:Նշենք, որ վաղը փաստաթղթերի հանձման վերջին օրն է, և պատգամավորացուների վերջնական անունը հայտնի կդառնա երեկոյան ժամը 18-ից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031