Աղջիկները ձգտում են լինել սիրված, նրանք միշտ անակնկալների են սպասում: Հարցին, թե ինչպես կցանկանան որ տղան իրենց սիրո խոստովանություն անի, հավանաբար բոլորը խենթության հասնող քայլեր կասեն: Այդ թեմայով մենք հարցում անկցկացրինք մոտ 30 աղջիկների շրջանում: «Կուզեմ մեր դռան դիմաց մոմերով գեղեցիկ սիրտ պատկերի և բակը ամբողջովին ծածկի ծաղիներով:Եթե այդպիսի բան անգամ չհավանածս տղան անի, գուցե և մտքափոխվեմ և նրան համաձայնության նշան տամ», -ասում է 18-ամյա Կարինեն: Իսկ 20-ամյա Լիլիթը պատմում է. «Ես նյարդայնանում եմ, երբ տղաները մոտենում են աղջիկներին, ովքեր նույնիսկ նրանց գոյության մասին չեմ իմացել, և սեր խոստովանում: Դա ամենասխալ ձևն է: Պետք է լինել առեղծվածային. անանուն նամակներ ուղարկել, նվերներ մատուցել : Տղան կարող է այդ բացիկների միջոցով աղջկան հանդիպման հրավիրի ՝ իբր բացահայտելու իր ով լինելը, և այդտեղ կազմակերպի աղջկա մեծարման երեկո ,-ասում է նա ու հավելում,- կարծում եմ՝ այդ դեպքում բոլոր աղջիկներն էլ տեղի կտան» :
«Աղջիկները սիրում են ականջներով »,-ասում է հայտնի խոսքը: Սա հաստատում են նաև հենց իրենք՝ աղջիկները: «Շատ եմ ցանկանում, որ ինձ սեր խոստովանելիս ասեն այնպիսի բառեր , որ ինձ շատ է դուր գալիս, օրինակ ՝ «Ես քեզ պաշտում եմ» կամ «Դու ամենալավն ես »,- ասում է Ռոկսին (Roxy -հեղինակ) :
Մարիամն էլ շատ է ցանկանում, որ իրեն սեր խոստովանեն օրիգինալ ձևով և ոչ թե ուրիշների գրած բանաստեղծությունները նվիրեն: «Կցանկանամ, որ տվյալ անձնավորությունը ինքը գրի բանաստեղծություն կամ երգ »,-ասում է նա: Էմման էլ կարոծում է, որ սեր խոստովանելու ամենաճիշտ տարբերակաը հետևայալն է . «Պետք է գալ և ասել . «Սիրում եմ քեզ», և դա ասել միայն մեկ անգամ, ոչ թե ամեն անգամ, որպեսզի այդ բառը չկորցնի իր արժեքը»:
Հնչեցին նաև այսպիսի պատասխաներ՝ «Ինձ այդ թիթիզությունները քիչ են հետաքրքրում, կարևորը սերը ճիշտ ներկայացնելն է»,
«Իմ կարծիքով տ՝ղաները էտ քայլով փորձում են գրավել աղջկա սերը, ուրիշ ոչինչ, իրականում նրանք միայն խաբում են»:
Նազենի Բաղդասարյան