Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ «Parada»-ի արգելման մասին. հատուկ են անում, որ Հայաստանին բրթեն դեպի Ռուսաստան

Հոկտեմբեր 17,2012 18:04

Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սեռական փոքրամասնությունների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրության՝ հերթական անգամ չեղյալ հայտարարվելու մասին, ասաց, որ դա հատուկ է արվում, ու իր տպավորությամբ միտում կա Հայաստանը բռի, անտաշ եւ մասնավորապես պրոռուսական ներկայացնելու:

«Ես իրենց (նախաձեռնության հեղինակ ԵՄ պատվիրակությանն ու Գերմանական դեսպանությանը) 1000 անգամ բացատրել եմ, որ դրանք ոչ թե ճնշումներ են, այլ ռուսերեն ասած` здравый смысл: Իրենք չեն հասկանում, որ դա Հայաստանում ժամանակավրեպ է. մարդիկ չեն ընդունում, դրա համար էլ ուր դիմում են, մերժում են: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ հատուկ են հակաեվրոպական տրամադրություններ տարածում իրենց ղեկավարները, որոնք էդ ֆիլմի ցուցադրությունը կպած բրթում են Հայաստանում: Պետք է ուղղակի մտածեն, որ էս մարդիկ սխալ բան են անում, որովհետեւ ժողովրդի մեծամասնությունն ուղղակի չի ընդունում: Կամ էլ դրանով հատուկ հակագերմանական ու հակաեվրոպական տրամադրություններ են տարածում, Հայաստանին դարձնելով պրոռուսական: Երեւի իրենց նպատակը դա է , չգիտեմ»:

Մեր այն դիտարկմանը, թե ճնշումների մասին խոսելով ավելի են մեծացնում ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը, բլոգերը պատասխանեց. «Եթե ուզում են թող Facebook-ում խումբ բացեն, կարողա 3000 դիտում լինի, խնդիրը դրա մեջ չի: Հիմնական բանը, որ կազմակերպիչների հետ հանդիպմանն ասել եմ, այն է, որ Հայաստանում 1000 դարդուցավ կա, իսկ սեռական փոքրամասնությունների խնդիրը խնդիր չի, որովհետեւ ընդամենը մի 40-50 հոգի են էստեղ: Իսկ գուցե իրենք ՌԴ դեսպանատան հե՞տ են աշխատում, որ Հայաստանին բրթեն Ռուսաստան, ստեղծելով հակաեվրոպական, հակագերմանական տրամադրություններ, ուրեմն հալալ է իրանց, շատ լավ աշխատում են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031