Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում են գտնվում այս կիսադատարկ աղբամանները` կողքին կուտակված աղբով և ավերակներով: Տեսարանն ինձ՝ սովորական անցորդիս, ով հաճախ է այս տարածքով անցնում և ամեն անգամ զարմանում, թե ինչպես շքեղ նորակառույցներից մի քանի մետր հեռավորության վրա կարող է տիրել նման վիճակ, անտարբեր չթողեց: Երբ ցանկանում էի նկարել այն, մոտակայքում կանգնած մի մարդ ասաց. «Տո էդ զիբիլները ինչի՞ ես նկարում, սաղ քաղաքը զիբիլ ա էլի»:
Սոնա Մհերյան՝ (mynews.am)