Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2 մլրդ 160 մլն դրամով 50 ծրագիր է իրականացվել Սյունիքի մարզում

Հոկտեմբեր 17,2012 17:03

Սյունիքի մարզպետարանի կողմից մշակվել եւ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մարզի 4-րդ հրատապ ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Կապանի Երկաթուղայինների փողոցի, դեպի Վահանավանք տանող ճանապարհները, նմանատիպ աշխատանքներ կիրականացվեն նաեւ Գորիս քաղաքի Ա. Սաթյան, Քոլատակ թաղամասի, Նոր Վանքի տափի, Սիսիանի Խանջյան փողոցի, Մեղրու Ադելյան եւ մաքսատնից դեպի Ագարակ տանող ճանապարհների վրա: Բացի այդ, նորոգման աշխատանքներ են նախատեսված մարզի մի շարք դպրոցներում, մշակութային հաստատություններում, ծրագրի մեջ ներառված են նաեւ Կապանի եւ Մեղրու համայնքների տանիքները եւ այլն:

Ընդհանուր առմամբ, 2011-2012թթ. Սյունիքի մարզպետարանին, կառավարության պահուստային ֆոնդից մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար, 3 անգամ 720 մլն դրամ է հատկացվել:

Ըստ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի` հատկացված 2 մլրդ 160 մլն դրամ գումարով մարզի 13 համայնքներում իրականացվել է 50 ծրագիր: «Սկսվել են Դարբաս համայնքի Շամբ բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքները, վերանորոգվել է 7 դպրոց, 2 մանկապարտեզ, 2 քոլեջ, հիմնանորոգվել է Կապան քաղաքի մոտ 10 հազար ք.մ մակերեսով 18 բազմաբնակարան շենքերի հարթ եւ լանջավոր տանիքներ: Մարզում ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 8 հազար 300 մ երկարությամբ 42 հազար 570 ք.մ փողոց եւ մի շարք այլ աշխատանքներ», – նշեց Արշակ Ուստաբաշյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031