«Գիտեք, ասում են ընկածին պիտի չխփես, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Երկրապահ կամավորական միության անդամ շատ վատ եմ նայում, որ իմ երկրի չինովնիկը որեւէ այլ երկրից փողեր է ստանում: Ես շատ վատ եմ նայում դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի մասին այսպիսի տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը:
Նրա խոսքերով` «Ես ի՞նչ գիտեմ, կարող է նա իր աշխատած տարիներին էլ ստացե՞լ է, ֆինանսավորվե՞լ է այլ աղբյուրներից, թե՞ ոչ»:
Մեր դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը մանրամասն բացատրություններ տվեց, որ այդ փողերը «Սիվիլիթասի» փողերն են եղել` պարոն Ղազարյանը պատասխանեց. «Դե հիմա: Գիտե՞ք ինչ, ՀՀ արտաքին գործերի նախարարը երեւի թե նախկին չպիտի լինի: Ինքը միշտ պետք է մնա հավատարիմ իր հանրապետությանը: Եվ հոգով, եւ սրտով պիտի մնա հանրապետության արտաքին գործերի նախարար: Ինչի՞ պետք է ինքը դրսից` «Սիվիլիթաս» թե այլ թաս կազմակերպություն ունենա ու դրսից հովանավորվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ