Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Լա Ստամպա» հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իտալիա խաղում իր խփած գոլին: Հայտնում է «Շախտյոր» ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանն ասել է. «Հրաշալի է, մեծ ուրախություն է: Միայն ափսոս, որ այդ գոլը հերիք չէր, որ ուրախություն պարգեւինք մեր բոլոր երկրպագուներին»:
Մխիթարյանը նաև մեկնաբանել է իտալական «Յուվենթուս» ակումբ տեղափոխվելու հնարավորությունը. «Իտալիայում հզոր ֆուտբոլային ակումբներ կան: Առաջնությունն էլ է տպավորիչ: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկն ինձնով հետաքրքրված է, նա մրցաշրջանի ավարտին պիտի դիմի «Շախտյոր»-ին: «Յուվենթուսը» հիանալի ակումբ է: Վերջերս մեր միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ անձամբ համոզվեցինք: Ինչ վերաբերում է թուրինական ակումբ իմ տեղափոխությանը, գուցե մի օր դա լինի, ես դեռ երիտասարդ եմ, բայց հիմա գլխումս միայն Չեմպիոնների լիգայում «Շախտյոր»-ին օգնելու մտքերն են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ