Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ. Կարեն Ավագյանը` «Փուչիկների» գործի մասին

Հոկտեմբեր 17,2012 15:25

Ես ինքս հանդես չեմ եկել միջոցառման կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչը ես չեմ, չգիտես ինչի` մարդիկ փորձում են դա չլսել, կամ էլ ձեռ չի տալիս դա լսել, հատկապես նրանք, ովքեր փորձում են այդ դժբախտ պատահարը օգտագործել իմ դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, News.amին ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով «Փուչիկների» գործով ամբաստնայլ, քաղցկեղով հիվանդ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելուն եւ իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ, որովհետեւ ես որեւէ կազմակերպչական խնդիրներով չեմ զբաղվել: Բայց ընդհանուր առմամբ, որ մեր իրականության մեջ նման ապրանք կարող է վաճառվել, դա նշանակում է, որ մենք մեղավոր ենք բոլորս, մենք դրա դեմ չենք պայքարում, նման ապրանքները կիրառվում է մեր կենցաղի մեջ»,- ասել է նա:

Նա նշեց, որ ցավում է, որ մարդիկ այդ դժբախտ պատահարը փորձում են շահարկման թեմա դարձնել, ցույց են տալիս, թե հետաքրքված եւ մտահոգված  են ուրիշների ճակատագրերով. «Խորհուրդ կտայի այդ մարդկանց իրենց ճակատագրերը թողած ուրիշների ճակատագրերի մասին չմտածեին»,- ասաց պատգամավորը` նշելով, որ այդ շահարկումները անողներին երբեք ու երբեք չի հետաքրքրել տուժած երեխաների վիճակը, երբեք  նրանց չեն այցելել եւ այլն: Դատավճռից հետո նա ավելորդ է համարում ցանկացած մեկնաբանություն տալուց, իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են թարմացնել եւ դիվիդենտներ շահել, խորհուրդ է տալիս իզուր ժամանակ չծախսել, որովհետեւ անարդյունավետ աշխատանք է: «Բոզոյանը ճանաչել է իր մեղքը, ավելի քան համոզված եմ, որ Բոզոյանը անձամբ չի էլ պատկերացրել այդ վտանգի մասին եւ հնարավոր հետեւանքների մասին»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ Facebook-ի օգտատեր Հասմիկ Համբարձումյանը իր էջում գրել է. «Հիմա, էս պահին, ինձ շատ է հետաքրքրում` Կարեն Ավագյան կոչվող պատգամավորն ինչպես է գիշերները քնելու, ապրելու, շնչելու, երբ հիվանդ երեխայի հիվանդ հայրը, սոցիալապես անապահով ընտանիքի միակ պահողը մեկ տարի անազատության մեջ է մնալու, էն դեպքում, երբ ինքը պատվիրատուներին, այս դեպքում Կարեն Ավագյանին կամ նրա ջահելներին զգուշացրել է մեթանի վտանգավորության մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031