Ամերիկայի «X-Factor» ծրագրի հաղորդավարների հետ կապված ասեկոսեները ավարտված են: Այս երեքշաբթի` հոկտեմբերի 16-ին, «FOX» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ հաղորդումը վարելու են Քլոե Քարդաշյանն ու Մարիո Լոպեզը: Հաղորդում է «ԷյսՇոուբիզ» լրատվականը:
Իր զգացումները կիսելով` Քլոեն ասել է. «Ես անչափ հուզված եմ, որ դառնում եմ «X-Factor» ընտանիքի մի մասը: Ես այս ներկայացման մեծ երկրպագուն եմ»: Այնուհետև ավելացրել է. «Շատ հավես է լինելու»:
Հաղորդումը հեռարձակվելու է նոյեմբեր ամսից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ