Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ աղքատ ապրելու համար, 4 հոգանոց ընտանիքին ամսական 600-700 հազար մաքուր եկամուտ է պետք

Հոկտեմբեր 17,2012 14:55

2013 թվականի բյուջեն, ցավոք սրտի սոցիալական ուղղվածություն ունի, բայց լավ կլիներ՝ այն լիներ ներդրողական, այլ ոչ թե սպառողական: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Բացի այս, պարոն Սաֆարյանի դիտարկմամբ, պետք է մեր երկրում արդյունաբերությունը զարգացնել, ինչի համար ունենք բավարար հիմքեր. «Պետք է քայլեր ձեռնարկել սեւ եւ գունավոր մետալուրգիայի զարգացման համար, որոնց հիման վրա կզարգանա սարքաշինությունը,սա պետք է հիմնարար ուղղություն լինի: Մենք նախագահի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ հիմնավորեցինք Զանգեզուրի պղնձաձուլարանի կառուցման հարցը: Եթե մենք անցյալ տարի 127 հազար տոննա պղնձի խտանյութ ենք արտահանել, այս տարի 140 հազար տոննա կարտահանվի: Սա բավարար է, որ արդյունահանման ծավալներն ավելի ինտենսիվ չմեծանան եւ մենք տեղում պղնձաձուլարան կառուցենք եւ մենք սեւ պղինձ արտահանենք:Բայց մենք պիտի գնանք ռաֆինացված պղնձի` 99.9 %-անոց պղնձի, որից մենք կկարողանանք ոսկի կորզել, արծաթ պլատին եւ այլ թանկարժեք մետաղներ: Անցյալ տարի Ալավերդու պղնձաձուլարանը արտահանել է 8876 տոննա սեւ պղինձ, դրա մեջ մեծ քանակությամբ ոսկի է արտահանվել սեւ պղնձի անվան տակ»:

Արդյունաբերության զարգացման մյուս ճյուղերը, ըստ պարոն Սաֆարյանի, գունավոր մետալուրգիան է, քիմիական արդյունաբերություն եւ դեղագործություն ատադրությունը:

Ասուլիսին ներկա Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ եկող տարվա բյուջեում 300 միլիոն դոլար ավելանալը, ըստ էության ոչ մի խնդիր էլ չի լուծի եւ ընդամենը թռուցիկ մի բան է: «Երբ ես գնահատում եմ բյուջեի մեջ մոտ 300 միլիոն դոլարի ավելանալը, դա համահունչ է պլանավորված 6.2% տնտեսական աճին, որ կարող են հավաքել: Բայց հարց է առաջանում` այդ 6.2%-ը ինչո՞վ է պայմանավորված լինելու. տնտեսության մեջ մենք պայքարելու ենք կոռուպցիայի՞ դեմ, եւ ոչ ֆորմալ տնտեսությո՞ւնն է վերանում, թե՞ տնտեսական աճը նոր գործարաններ, կազմակերպություններ ստեղծելով է լինելու: Եվ բյուջեի փոքրությունը՝ 2.5 միլիարդ դոլարը, ինձ հուշում է, որ ՀՆԱ-ում մեծ աճ չենք ունենալու»,-ասաց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, տարբեր միկրոբիզնեսի եւ քաղաքացիների հետ աշխատանքներից եւ ուսումնասիրություններից, պարզվել է, միջինից մի քիչ ցածր, բայց ոչ աղքատ ապրելու համար, 4-5 անձից բաղկացած ընտանիքին հարկավոր է առնվազն 600-700 հազար դրամ մաքուր եկամուտ.«Այսինքն, տարվա կտրվածքով 22 հազար դոլար եկամուտ է հարկավոր, եւ եթե դրան գումարում ենք հարկերը, եթե միկրոբիզնես է կամ արտոնագրային վճարով աշխատող է, կամ փոքր բիզնես է, ապա հարկերի մեխանիզմը այնպես պետք է դրվի նրանց վրա, որ մաքուր 22 հազար դոլար եկամուտ մնա, որպեսզի կարողանա ապրել: Եթե ոչ` մենք շարունակելու ենք աղքատության դեմ պայքարել ու աղքատությունը շարունակելու է աճել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031