Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վալերիա Չելեկյան. «Ես ցանկանում եմ մի փոքրիկ Հայաստան տանել Արգենտինա»

Հոկտեմբեր 17,2012 14:43

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Իսպանական շաբաթ Հայաստանում» փառատոնը: Միջոցառման կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի շրջանակներում իրականացրել են տարբեր միջոցառումներ` տարբեր թիրախային խմբերի համար. «Ես մարտին Գերմանիայում մասնակցում էի մի ծրագրի, որտեղ պետք է ընտրվեր մի ոլորտ ու արվեր մշակութային փոքրիկ միջոցառում: Դա էլ եղավ հենց այս փառատոնը: Առաջին անգամ էր Հայաստանում իրականացվում իսպանական շաբաթ»:

Կազմակերպիչը ցանկություն ունի փառատոնը դարձնել ամենամյա: Ասում է, որ արձագանքները, կապված միջոցառման հետ, շատ են եղել. «Սոցիալական կայքերում դրական կարծիքները շատ էին, սակայն բողոքներ էին լինում ծրագրերի ժամային փոփոխության հետ: Կարծում եմ՝ նման միջոցառման համար դա նորմալ է: Մի բլոգեր գրել էր, որ հայ ազգը մինչեւ վերջ մնում է համերգներին, իսկ երբ բանախոսություն է լինում` դահլիճի մի մասն է մնում:

Արգենտինահայ երգիչ Վալերիա Չելեկյանը իսպանական շաբաթվա ընթացքում ունեցել է համերգային ելույթներ: Իններորդ անգամ է այստեղ: Ասում է, որ Հայաստանը իր տունն է. «Ընտանիքս Արգենտինայում է, բայց ես կապված եմ Հայաստանի հետ: Արգենտինայում ես հայ երգչուհի եմ, ով ելույթ է ունենում մեծ հայկական համայնքի համար: Մեծ պատիվ է թե հայ մնալը, թե հայերեն երգելը: Այստեղ կսովորեմ ու նոր երգեր կգրեմ: Ես ցանկանում եմ մի փոքրիկ Հայաստան տանել Արգենտինա: Նախատեսել եմ նաեւ մենահամերգ անցկացնել Հայաստանում»:

«Իսպանական շաբաթ Հայաստանում» փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031