Երկու հայ գրոսմայստերներ միջազգային մրցաշարում բաց են թողել երկրորդ փուլի իրենց հանդիպումները: Հայտնում է «Դը թայմս օֆ Ինդիա» թերթը:
Միջոցառման կազմակերպիչները շախմատիստներին հայտնաբերել են հյուրանոցի իրենց համարներում քնած, որոնք տեղյակ չէին, որ 11-րդ տուրը երկրորդ փուլ ունի:
Մեկ ժամ սպասելուց հետո գլխավոր մրցավարը հաղթանակը շնորհել է հայ շախմատիստների` Դավիթ Պետրոսյանի և Գևորգ Հարությունյանի հակառակորդներին:
Գլխավոր մրցավար Անանթառամ Ռաթինամի հետ զրույցում խաղացողները համաձայնել են, որ մեղքն իրենցն է:
Կարդացեք նաև
Առավոտյան կայացած առաջին փուլում երկու շախմատիստներն էլ հեշտ հաղթանակ էին տոնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ