Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են օղու շուկայում կեղծումները վնասել կոնկրետ «Վեդի ալկոյի» արտադրանքի իրացմանը: Գիտենք, որ ՏՄՊՊ-ն մի քանի անգամ տուգանեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգին»՝ օղու շուկայում կեղծումների համար, ուստի մենք մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչքանով այդ ընկերության գործունեությունը վնասեց իրենց: Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ այդ հարցը կոռեկտ չէ, քանի որ իրենք «Ալեքս գրիգի» հետ գործընկերներ են. «Ես կարող եմ վստահեցնել, որ «Ալեքս գրիգը» «Վեդի ալկոյի» օղին երբեք չի կեղծել»:
Մենք ճշտեցինք, իսկ գնային առումով խնդիրներ չի՞ ստեղծվել՝ պարոն Ղազարյանը պատասխանեց. «Գնային առումով խնդիրներ կան, նոր օրենքը գործեց ակցիզային հարկի մասին եւ ոչ բոլորը թանկացրին իրենց արտադրանքը: Այսպես ասեմ՝ շուկայում եթե 800 դրամից ցածր օղի կա, խորհուրդ կտամ չառնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ