Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պանարմենիան Մեդիա Գրուպ». «Պատասխանատուները պատժված են, մեղավորները՝ աշխատանքից ազատված»

Հոկտեմբեր 17,2012 14:18

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը armeniatv.am-ում հանդես է եկել Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների վերաբերյալ պարզաբանմամբ: Ի դեպ, այս հաղորդագրության մեջ նաեւ մանրամասներ են հրապարակված «Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորման կազմի վերաբերյալ:

«Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից «Արմենիա Թի Վի» հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:

Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:

Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորները՝ աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:

Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք:

Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»

Տեղեկանք

«Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:

2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը և որոշում է կայացրել թույլատրել
համակենտրոնացումը:

Նշված որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության և Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ , «Ռադիոո ՊՌՈ»
ՍՊ, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲ ընկերությունների միջև կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031