Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրենն ընդդեմ ՊԵԿ փոխնախագահի

Հոկտեմբեր 17,2012 14:07

Այսօր Վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ լսվեց «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանն ընդդեմ ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի գործը՝ անմեղության կանխավարկածի խախտման հայցով:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին մեղադրում է խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը կատարվել է խոշոր չափերով:

Այսօր դատարանում Հարթունյանի իրավապաշտպան Անի Թորոսյանը պնդում էր, որ ՊԵԿ փոխնախագահը, չսպասելով Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իր վստահորդի դեմ հարուցված քրեական գործի դատավարության ավարտին, մեղադրական հայտարարություն է արել՝ խախտելով անմեղության կանխավարկածը: «Նարեկ Հարթունյանի գործը այն տիպիկ հայերի գործերից է , որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, ու այս նորմալ երեույթը ուղեկցվում է հարկեր չվճարելով: Տվյալ անձի կողմից Ռուսաստանից ներմուծվել է մակարոնեղեն ու ալյուր՝ երեք տարի շարունակ, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով, ինչ իրականում եղել է: Գոյություն չունեցող խանութի միջոցով միլիոնավոր դրամների յուրացում է կատարվել… ինչի հետեւանքով պետությանը հասցվել է մոտ 70 միլիոն դրամի վնաս»,- ասել է ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Հարթունյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանն էլ պնդեց, որ պահանջում են՝ Ալավերդյանը հրապարակային հերքի իրենց վստահորդի հասցեին արված մեղադրական հայտարարությունները. «Քրեական գործի շրջանակներում դեռ վիճարկվում է , որովհետեւ Նարեկ Հարթունյանը այդ ընկերության հետ որեւէ իրավաբանական կապ չի ունեցել, ու ՊԵԿ փոխնախագահը միտումնավոր շտապողականություն է ցուցաբերել եւ տպավորություն է ստեղծվել, որ մեղադրանքը արդեն հաստատվել է»:

ՊԵԿ իրավաբանական վարչության եւ հարկադիր գանձումների բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Հակոբյանն էլ հարցրեց. « Ինչպե՞ս կարելի է անմեղության կանխավարկածը խախտել, եթե դուք պնդում եք, որ այդ ընկերության հետ ձեր վստահորդը իրավաբանական կապ չի ունեցել»:

Պարոն Հակոբյանը նաեւ պնդեց, որ

ՊԵԿ փոխնախագահի խոսքի կառուցվածքի տեսանկյունից որոշակի անհարթություններ կան, եւ այդ անհարթությունները հիմք չեն տալիս կարծելու , որ այս դեպքում կա մարդու անմեղության կանխավարկածի խախտում:

Հարթունյանի գործով հաջորդ դատավարությունը նշանակվեց նոյեմբերի 1-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031