Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ժամը 13.00-ին հրապարակեց «Փուչիկների գործով» մեղադրվող Սերոբ Բոզոյանի դատավճիռը: Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով, դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, իսկ երկու տարով զրկվեց կենցաղային նպատակներով դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործելու գործունեության իրավունքից: Դատարանի վճիռը կբողոքարկվի՞ արդյոք, Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանն ասաց, որ դեռ պարզ չէ եւ կքննարկի իր պաշտպանյալի հետ:
Դատակոչված 118 տուժողներից վճռի հրապարակման պահին ներկա էր միայն մեկ տուժող: Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսում: Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սերոբ Բոզոյանը ուղղակի ճողոպրեց դահլիճից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ