Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ Ազատության պողոտայի 7/Ա շենքի թիվ 23 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2-ամյա Մարի և Մերի Իսունցները:
Մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ բուժօգնության արդյունքում երեխաների վիճակը բարելավվել է և տեղափոխվել են տուն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն