Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «ԱԺ պատգամավորի կարգավիճակն այդքան մի՛ ուռճացրեք»

Հոկտեմբեր 17,2012 11:49

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցազրույցից:

– Տիկին Պետրոսյան, Ձեզ ո՞վ էր հրավիրել՝ մասնակցելու Երեւանի 2794-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ո՞ւմ խնդրանքով որոշեցիք երգել Երեւանի տոնին։

– «Շարմ» ընկերությունից, ինչպես միշտ, որ լինում է։

– Ինչո՞ւ որոշեցիք կրկին բեմում երգել, չէ՞ որ այժմ այլ գործունեություն եք ծավալում։

– Ես միշտ էլ երգում եմ եւ միշտ էլ ասել եմ, որ ես շարունակելու եմ երգել, եթե դա իմ աշխատանքին չի խանգարում։ Ես ամբողջ հուլիս ամիսը բանակում էի, սահմանում՝ առաջին գծում, երգում էի, այսինքն՝ ոչ մի բան ինձ չէր խանգարում։ Երեկոյան ժամը 8-ն ինչպե՞ս կարող է խանգարել ԱԺ առավոտյան իմ աշխատանքին։

Ձեզ ինչպե՞ս դիմավորեցին, ի՞նչ զգացողություններ ունեցաք՝ արդեն որպես պատգամավոր բեմում երգելիս։

– Ինչպես միշտ, շատ ջերմ, ինչպես միշտ, ամբողջ ճանապարհին, որ փորձում էի այդ ամբոխի միջով անցնել՝ տուն գնալու համար, ուզում էին նկարվել, ստորագրություն վերցնել, ինչպես միշտ, ինչպես բոլոր ժամանակներում:

– Ձեր պատգամավոր ընկերներն ինչպե՞ս են վերաբերում փաստին, որ Դուք մեկ բեմում երգում եք, մեկ էլ ԱԺ ամբիոնից ելույթ ունենում։ Իրենց համար դա տարօրինա՞կ չէ։

– Իրենք շատ լավ են վերաբերում այդ ամենին, եւ ո՞վ է որոշողը, ու ո՞վ է որոշել, թե որտեղ պետք է լինեմ, թե մարդը կարող է եւ պետք է մեկ ուղղություն ունենա։ Ես դա չեմ հասկանում։ Ոչ մեկ նման բանի չէր սպասում, որ ես հնարավոր է՝ այլեւս չերգեմ, անգամ շատերը ցավում էին, որ հնարավոր է՝ չերգեմ։ ԱԺ պատգամավորի կարգավիճակն այդքան մի՛ ուռճացրեք, դա եւս մի տեղ է, որտեղ կարող ես ծառայել ժողովրդիդ։

Ի վերջո, հասարակությունը Ձեզ որպես ԱԺ պատգամավո՞ր պետք է ընդունի, թե՞ երգչուհի, ո՞րն է Ձեր իրական անելիքը։

– Ես արդեն համատեղում եմ, եւ Դուք ինձ հա՛մ այնտեղ եք տեսնում, հա՛մ այստեղ։ Ես բեմից չեմ հեռացել, բայց այնպես չէ, որ Դուք միշտ ինձ տեսնելու եք, ես այդքան չափի զգացողություն ունեմ, ոո չլինեմ ամեն տեղ ու ամենուր ինձնով չհեղեղեմ։ Ես իմ աշխատանքը շարունակում եմ անել ե՛ւ որպես պատգամավոր, ե՛ւ որպես արտիստ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031