Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է վճարում երգիչների հարկերը

Հոկտեմբեր 17,2012 11:14

Ինչպիսի՞ հարկատուներ են հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, բարեխի՞ղճ, թե անբարեխիղճ։ Արդյոք իրենց գործունեության ընթացքում ստացած եկամուտներից նրանք պարտաճանաչ կերպով համապատասխան վճարումնե՞ր են անում պետական գանձարան:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից երեկ խոստացան այս թեմայի առնչությամբ պարզաբանումներ տրամադրել այսօր։ Իսկ մինչ այդ զրուցեցինք երգրչ-երգչուհիների կամ նրանց պրոդյուսերների հետ։ Օրինակ, ձայնասկավառակների վաճառքից ստացված եկամուտների մասին

հայաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչները հայտարարում էին, որ դրանք հարկվում են պարտադիր կերպով։ Թվեր, սակայն, նրանք դժվարանում էին նշել։ Ինչ վերաբերում է համերգներին, ապա աստղերը չգիտեն՝ դրանց

կազմակերպիչները վճարո՞ւմ են հարկեր, ինչքան են վճարում են եւ այլն։ Իսկ ահա նախընտրական համերգների վերաբերյալ հարցերը շոուբիզնեսի ներկայացուցիչներին դուր չեն գալիս։

Երգչուհի Ալլա Լեւոնյանը, մեր զրույցում անդրադառնալով հարկերին, ասաց.

Ես չգիտեմ՝ համերգներից ինչ է արվում, որովհետեւ համերգները մենք չենք կազմակերպում։ Մեզ ուղղակի հրավիրում են, ու հիմնականում բարեգործական համերգներ են, գիտեք, մանավանդ՝ վերջին շրջանում։ Դա կազմակերպիչներին հարցրեք, որովհետեւ մենք չենք հետաքրքրվում։ Իսկ ձայներիզներից, այո՛, արդեն տարիներ շարունակ, կոնկրետ իմ ձայներիզներից ես հարկ եմ վճարել։ Մշտապես այդ հարկերը կան, որովհետեւ դրանցով ես եմ զբաղվում՝ «Արմենիան մյուզիք ցենտրի» հետ միասին, եւ դրանից տեղյակ եմ։

– Վերջին հարկը ե՞րբ եք վճարել, ինչքա՞ն։

Այդպես թիվ չեմ կարող նշել, բայց յուրաքանչյուր ձայներիզից գնում է։ Հնարավոր է՝ մի րոպե առաջ ձայներիզ է վաճառվել, ինչպե՞ս կարող եմ վերահսկել։ Ամսվա վերջին, երբ որ հասկանում ենք՝ ինչքան է վաճառվել, հարկերը արդեն հասկանում ենք՝ ինչքան է գնալու։ Բայց էն, որ տարիներ շարունակ իմ ձայներիզներից հարկեր են վճարվել, հաշվարկը ես ինձ մոտ չեմ պահում, խանութը, որը վաճառում է, իրենք են այդ բաներն անում։

– Ամսական միջինը ինչքա՞ն է կազմում, նախորդ ամիսների տվյալներով։

Ես դա կոնկրետ չեմ կարող ասել, կոնկրետ տոկոս կա, այդ տոկոսը գանձվում է։ Դա պետականորեն արվող բան է։

– Հանրապետական կուսակցության վերջին նախընտրական համերգը հոնորարո՞վ էր, թե՞ բարեգործական (մայիսի 4-ի այդ համերգին նաեւ Ալլա Լեւոնյանն է ելույթ ունեցել):

– Չէ, ես, բոլորս էլ երգել ենք ուղղակի։

– Առանց վճարվելո՞ւ, առանց հոնորարի՞։

Ըհը, մեր ցանկությամբ։

– Այսինքն՝ ո՞նց, ասել են՝ անվճար կերգե՞ք, դուք էլ համաձայնե՞լ եք։

Հիմա անցանք ուրիշ թեմայի, ոնց որ հասկացա։ Արդեն ուրիշ տեղ եք տանում խոսակցությունը։

– Կոնկրետ եմ հարցնում, էլի։

Ուրեմն, գումար չի խոսվել, մենք էլ չենք հարցրել, չի վճարվել, եւ իմացել ենք, որ չի վճարվելու, այդ օրը երգել ենք իմ ցանկո¬թյամբ՝ իմանալով, որ գումար չի լինելու։

– Իսկ մյուս դեպքերում, էլի նախընտրական համերգների ժամանակ որ երգել եք, այդ նույն կարգո՞վ է արվել։

Համերգ կա՝ վճարվում է, համերգ կա՝ չի վճարվում, մենք համերգի հարկատու դաշտի հետ կապ չունենք։ Համերգ կազմակերպողներն են վճարում, երգիչը չի տանում իրեն վճարված գումարից առանձին հարկ մուծում։ Այդ դաշտը որ կարգավորվի, մեզ ասեն՝ պիտի այդպես արվի, մենք

կանենք այդպես, բայց կազմակերպիչն է այդ ամբողջը հոգում։

Անդրեի պրոդյուսեր Անուշ Հովնանյանն էլ մեր զրույցում ընդգծեց, որ նա երգիչներից առաջինն է եղել, ով հարկ է վճարել մեր երկրում։

Ե՛վ ձայնասկավառակներից է վճարել, ե՛ւ համերգներից, ե՛ւ DVD-ներից։ Մենք ունենք «փրոդաքշն», չէինք կարող չվճարել։

– Կհիշե՞ք՝ վերջին հարկը ինչից է եղել, երբ, ինչքան։

Ինչքան է եղել՝ չեմ կարող կոնկրետ ասել, որովհետեւ թղթեր ունենք, որտեղ որ այդ գումարները նշված են։ Ես ունեմ «փրոդաքշն», «փրոդաքշնը» ունի հաշվապահ, հաշվապահի մոտ այդ բոլոր թղթերը կան։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031