Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ խոսնակ. «Չի կարելի բացառել, թե առհասարակ որեւէ համաձայնագիր լինել չի կարող»

Հոկտեմբեր 17,2012 10:59

Հատված պատգամավոր, ԲՀԿ խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   –Պարոն Ուրիխանյան, առ այսօր նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿի միակ պաշտոնական հայտարարությունը 2011-ի փետրվարին ստորագրված եռակողմ կոալիցիոն հուշագիրն է: Որքանո՞վ է հավաստի այսօր շրջանառվող տեղեկատվությունը, որ ԲՀԿի մասնակցությամբ նախապատրաստվում է նոր հուշագիր
   -2011 թվականին ստորագրված հուշագրի եւ ենթադրյալ ստորագրվելիք հուշագրի միջեւ կապ չեմ տեսնում: Մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ձեր հիշատակած հուշագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ ստորագրած ուժերը կոալիցիա կազմած են եղել:
Հիմա նախկին կոալիցիայի մաս կազմող ուժը չկա ներկա կոալիցիայում, ինչից բխում են համապատասխան հետեւանքներ: Կարծում եմ, այս տրամաբանությանը բոլորը արդեն համաձայնել են: Մենք որեւէ կերպ չենք հերքում այն, ինչ եղել է, բայց այսօր բացարձակապես այլ իրավիճակ է:
Իսկ իրավիճակը այսօր այլ է նաեւ, կամ մեծ մասամբ հենց մեր նախաձեռնությունների պատճառով: Դա նշանակում է, որ նախկին իրավիճակը մեզ ձեռնտու չէր: Հիմա նոր համաձայնագրի կամ հուշագրի մասին շրջանառվող ասեկոսեները, կարծում եմ, պայմանավորված են առաջիկա նախագահական ընտրություններով: Այս իրավիճակում բանակցություններն ու քննարկումները մեր գլխավոր համագործակցի հետ են միայն տեղի ունենում: Այս օրերին այդ քննարկումները առավել եւս ակտիվացել են:
Հենց որ համաձայնության գանք մեր գլխավոր համագործակցի, այսինքն՝ մեր ընտրողների հետ, ունեցած պայմանավորվածություններից ու ժողովրդի շահերից բխող քայլեր կձեռնարկենք: Այսօր չկա որեւէ որոշում ոչ մի մակարդակում: Մենք հանրությունից, մեր ընտրողներից թաքուն որեւէ քննարկում ունենալ չենք կարող:
Իհարկե, չի կարելի բացառել, թե առհասարակ որեւէ համաձայնագիր լինել չի կարող, բայց եթե լինի նման համաձայնագիր, այն կբխի բացառապես մեր ընտրողին տրված խոստումներն իրագործելու պարտավորություններից եւ կապ չի ունենա ձեր հարցի համատեքստում նշվող պայմանավորվածությունների հետ: Չի կարող լինել որեւէ համաձայնագիր, որը կսասանի մեր հանդեպ առկա եւ օրըստօրե ավելացող վստահությունը:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031