Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու ԲՀԿ-ն չի առաջադրում իր թեկնածուներին

Հոկտեմբեր 17,2012 10:35

Ավանի թիվ 1 եւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀԿ-ն արագությամբ առաջադրեց իր թեկնածուներին, իսկ ԲՀԿ-ում դեռ հապաղում են, ինչը վկայում է այն մասին, որ կրկին քաղաքական առեւտուր է գնում։ Մանավանդ Գյումրիի պարագայում՝ Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ն կարգեց քաղաքապետ, ԲՀԿ-ն էլ պետք է փոխարենը տեղը զիջի մի քանի ամիս առաջ Մարտուն Գրիգորյանին պարտված Արման Սահակյանին, ով գյումրեցի չէ, բայց համառորեն ուզում է Գյումրիից պատգամավոր  դառնալ։

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն թեկնածուներ առաջադրում՝ այն էլ այս փուլում, երբ հանրությանը ներկայանում են որպես «արմատական» ընդդիմություն։ «Մենք, առհասարակ, առաջադրումներ իրականացնում ենք՝ միմիայն հիմնվելով ժողովրդի հետ պայմանավորվածության վրա, ասել է թե՝ եթե որեւէ տեղ ունենք այնպիսի թեկնածու, որը որ կարող է հավակնել եւ արժանանալ ընտրողների զգալի մասի վստահությանը եւ հաջողությանը, առաջադրում ենք»։

Ինչ վերաբերում է քւսղաքական առեւտրին, ապա. «Առեւտուր» բառը հաստատ տեղին չէ, որովհետեւ ԲՀԿ-ն մի մտահոգություն ունի՝ բավարարել սեփական ընտրողների վստահությունն ու ակնկալիքները, դրա համար քաղաքական ուժն առեւտրով չպիտի զբաղվի, այլ սեփական համոզմունքների, քայլերի բխմամբ»։

Նշենք, որ Ավան համայնքում էլ ՀՀԿ-ն պատրաստվում է պատգամավոր դարձնել Տարոն Մարգարյանի աներորդուն։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031