Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի գործող քաղաքապետը լրագրողներին ճաշկերույթի է հրավիրել մասնագիտական օրվա կապակցությամբ

Հոկտեմբեր 16,2012 22:57

Այսօր Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը հայ մամուլի օրվա կապակցությամբ լրագրողներին տոնական ճաշկերույթի էր հրավիրել: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց լրագրողներին` 4 տարվա համագործակցության համար, բարձր գնահատեց նրանց աշխատանքը` բազում հաջողություններ մաղթելով ստեղծագործական հետագա աշխատանքում:

«Ես միայն երախտիքի խոսքեր կարող եմ ասել մեր լրագրողներին, որովհետեւ այս 4 տարիների ընթացքում նրանք միշտ եղել են իմ կողքին, օգնել են մեզ` հրապարակված դրական եւ քննադատական նյութերով հանդերձ, մատնանշել թույլ կողմերը, նրանց բարձրացրած խնդիրների, բացթողումների վերհանման շնորհիվ նպաստել են համայնքային աշխատանքների արդյունավետ իրականացմանը»,- նշեց քաղաքապետը եւ կարեւորեց լրագրողի դժվարին ու պատասխանատու աշխատանքը:

Գործող քաղաքապետն ամեն տարի լրագրողների հետ միասին է նշում այս օրը` տոնական սեղանի շուրջ, ջերմ մթնոլորտում: Քաղաքապետն այդ ավանդության հիմքը դրեց դեռեւս 4 տարի առաջ եւ պաշտոնավարման օրվանից մինչեւ օրս լրագրողներին գնահատանքի է արժանացնում մասնագիտական այս եւ մյուս օրերին:

Թեւեւ որպես գործող քաղաքապետ վերջին անգամ է Արտուր Աթայանը լրագրողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառում կազմակերպում, բայց քաղաքապետի հավաստմամբ, համագործակցությունը շարունակելու է նրանց հետ եւ նմանատիպ տոնական դեռ շատ օրեր է միասին նշելու արդեն ոչ քաղաքապետ լինելու ժամանակ: Իսկ առաջիկայում գործող քաղաքապետը, ով դեռ պաշտոնավարելու է մինչեւ նոյեմբերի 13-ը, պատրաստվում է նոյեմբերի 4-ին մեծ շուքով նշել Կապանի օրը:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031