«Հայէլեկտրոմեքենա» գործարանի պրոֆիլակտորիայի շենքը, որը պարտքերի պատճառով ենթակա է վաճառքի, բնակեցված է 62 ընտանիքներով՝ նախկին աշխատակիցներով եւ ադրբեջանահայ փախստականներով։ Ի տարբերություն ադրբեջանահայ փախստականների՝ գործարանի նախկին աշխատակիցներն այս տարածքում բնակվելու իրավունք ունեն՝ համապատասխան փաստաթղթով։
Բնակարանների դիմաց բնակիչներին ոչինչ չեն առաջարկել։
«Միանգամից ասում են՝ ձեզ հանում, շպրտում ենք դուրս։ Բայց ես այստեղից դուրս չեմ գալու։ Իմ երեխաների հետ նստելու եմ էս քարին։ Դե թող գա ինձ հանի»,- ասաց բնակիչներից Լիանա Սամսոնյանը։
Շենքի ողջ բնակիչները, ըստ նրանց. ՀՀԿ-ական են եւ իրենց հույսը դրել են Սերժ Սարգսյանի վրա։
«Նամակ եմ գրելու Սերժ Սարգսյանին, բայց ես չեմ հավատում, որ մեր ձայնը էնտեղ լսվում է։ Ինչ անում են, ներքին կարգով են անում»,- ասաց Մարետա Ղանդիլյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ