«Hyatt» հյուրանոցային ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Գինեկար» ՍՊԸ-ի հետ Երևանում «Hyatt Place» հյուրանոց հիմնելու համար: Հաղորդում է «Դը ֆայնենշըլ» լրատվականը:
Հյուրանոցի բացումը նախատեսված է 2013թ. գարնանը: Այն կունենա 96 հյուրանոցային համարներ, նիստերի դահլիճ, որը կլինի ավելի քան 120 քառակուսի մետր մեծության, ինտերնետի սենյակ՝ համալրված 4 աշխատատեղով, շուրջօրյա բուֆետ՝ տարատեսակ խորտիկներով և պատրաստի կերակուրներով, ռեստորան՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար, բառ և ֆիթնես կենտրոն:
«Մենք ուրախ ենք «Hyatt Place» բրենդը ներկայացնել մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն և որը հայտնի է բացառիկ հյուրասիրությամբ», – ասել է «Hyatt International»-ի ավագ փոխնախագահ Պիտեր Նորմանը:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում հիմնում ենք առաջին «Hyatt Place» հյուրանոցը», – ասել է «Գինեկար» ՍՊԸ-ի խորհդի նախագահ Սամվել Սարգսյանը, – «Եվ համոզված ենք, որ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների և գործուղման մեջ գտնվողների համար այն մեծ ժողովրդականություն կվայելի»:
Կարդացեք նաև
Հյուրանոցը կգտնվի Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ