Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մշակույթի նախարարը դարվինիստ է». Գրող Լիա Ավետիսյան

Հոկտեմբեր 16,2012 19:59

Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում կազմակերպված համերգի շուրջ ծավալված քննարկումների մասին լրագրողների հետ «Արմատ» ակումբում հանդիպման ժամանակ խոսեցին գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը եւ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով պարտավորեցնող տարիք է 2794-ը եւ մշակույթն է, որ պահում է ժողովրդին. «Այլասերված ու մշակույթից դուրս էր ամեն ինչ, ինքնուս խմբակները գյուղերում ավելի մակարդակով ելույթ կունենային, քան բեմերում: Ինքնաշեն երգեր էին երգում, կենտրոնական հրապարակում մեյմունություններ անում, արդյոք ո՞վ էր այս խայտառակությունների հեղինակը: Եթե միջոցառման հաջորդ օրն անգամ մշակույթի նախարարը պաշտոնանկ չեղավ, ուրեմն այս ոճը, մակարդակը հարիր էր առաջին շարքում նստած պաշտոնական անձանց, հյուրերին: Անարգելով ամբողջ ժողովրդին նրանք հսկայական գումարներ էին տրամադրել արտասահմանից հրավիրված աստղերին: Վերացվում է մեր ազգային ինքնությունը, սկսած այդ էժանագին սրտիկներից»:

Գրողը կարծում է, որ Հայաստանը բացառիկ երկիր է, միակ երկիրն է, որտեղ բնակչության 95%-ը նույն ազգի են: Հրաշալի առիթ է, որպեսզի մշակույթային վերելքը աճի, մինչ դեռ կատարվում է հակառակը. «Իհարկե կատարվում է, որովհետեւ կան «Շարմի» պես հատուկ ազդեցության գործակալներ, որը այս անգամ ստեղծեց փինաչու գործ»:

Լիա Ավետիսյանի պնդմամբ, ազգի մեջ փինաչիների խումբն է իշխում, իսկ դրան հետեւում է երիտասարդությունը. «Ի՞նչ է անում մշակույթի նախարարությունը, բացի շոու-բիզնեսին ծառայելուց, ի՞նչ է անում: Մշակույթի նախարարը դարվինիստ է, այս հսկայական ապարատը, որը սնուցվում է մեր հարկերից, ի՞նչ է անում: Երիտասարդները կուլ են գնալու այս խայտառակությանը, նրանք կկարծեն, թե սա է ճիշտը, ամոթ է այս բոլորը, ուղղակի ամոթ»:

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով համերգը չիբանի գլխիկն է, ներսում դեռ թարախ կա. «Խնդիրը շատ ավելի լուրջ ու խորքային է: Գալու է այդ օրը, երբ թարախը ժայթքելու է, վստահ եմ, որ մինչեւ չլինեն կառուցողական լուրջ փոփոխություններ, ամեն ինչ նույնը կմնա: Նույն խայտառակությունը եղել է մեկ տարի առաջ՝ «Երեւան-Մոսկվա տրանզիտը», որտեղ նույնպես ռուս անբարոյականները ելույթ էին ունենում: Մեր մշակույթը КВН-ացնում ենք, որովհետեւ նման բան չի կարելի թույլ տալ: Երգերից մեկը՝ Мама Люба-ն խայտառակություն էր, տեսահոլովակում աղջիկները ապահովիչներ են փչում եւ այդ երգը Երեւանի տոնակատարության ժամանակ հնչում է, այդ երգով ի՞նչն են նրանք շնորհավորում: Ինձ համար, իմ ազգի համար դա վիրավորական է: Հոգեւոր այրեր, պետական պաշտոնյաներ նստած են եւ լսում են այդ խայտառակությունը: Նման բան չի կարելի թույլ տալ որեւէ երկրում»:

Գեղարվեստական ղեկավարը համոզված է, որ դա հստակ վարվող ապազգայնացման քաղաքականություն է` Հայաստանը առանց հայերի ծրագրի շարունակությունն է, որը կբերի Հայաստանի մահվանը. «Պետական կառավարական համերգներին պետք է դրսեւորվի մեր մշակույթի պետական քաղաքականությունը: Երբ երգում է ռաբիզ երգիչը, պետական պաշտոնյան այնտեղ տեղ չպետք է ունենա, անհարիր համար բեմում չպետք է լինի: Եթե այդ սխալը մեկ անգամ կրկնվել է եւ չի ուղղվել, ապա դա կրկին կլինի: Մշակույթի գերնպատակն է ներազդել հոգու վրա, 20 տարի շարունակ մենք ավերակել ենք մեր սերնդի հոգիները: Մեզ հրամցնում են եվրոպական աղբամանը, փոխանակ հացամանի եւ դա դառնում է վիրուս, միակ հակավիրուսը դա Կոմիտասն է, սակայն այսօր կրծքերը բաց աղջկան ավելի շատ կնայեն, քան Կոմիտասին: Այսօր կործանվում է մշակույթը, վաղը Հայաստանը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031