Լրահոս
Օրվա լրահոսը

Կովերն Իջեւանում էլ «գրին քարտ» ունեն

Հոկտեմբեր 16,2012 19:20

Նախկինում տեղեկացրել ենք, որ կովերն ազատ արածում են Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, հայ-հունական բարեկամության զբոսայգում: Կովերը «գրին քարտ» ունեն նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Դրանք արածում են Տավուշի մարզպետարանի առաջ, քաղաքային զբոսայգում՝ խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված, զբոսայգում տեղադրված քանդակների մոտ եւ այլուր:

Անցյալ տարվա աշնանը Իջեւանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում 3000 հատ վարդի թուփ եւ եղեւնի է տնկվել: Տնկված վարդի թփերի մի մասը դարձել է թափառող կովերի կեր:

Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1961թ. Իջեւանը քաղաքի կարգավիճակ է ստացել, սակայն դրանից կես դար անց 20 հազարանոց քաղաքի որոշ բնակիչներ իրենց քաղաքաբնակի պես չեն պահում. կովերը կթելով՝ քշում են ուր պատահի, քաղաքում կարելի է տեսնել թափառող ձիերի, շների խմբեր:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից թափառող կենդանիների տերերի համար տուգանքներ են սահմանվել՝ 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետի վկայությամբ՝ շատ դեպքերում թափառող կովերի տերերը կարիքավոր մարդիկ են, ովքեր քաղաքապետարանում խնդրում են իրենց չտուգանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031