Այսօր «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսից հետո մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Բանն այն է, որ այդ ակումբը գտնվում է Մոսկվայի տանը: Ասուլիսից հետո Հմայակ Հովհաննիսյանը որոշեց ծխել ու մի փոքր լիցքաթափվել, սակայն այսպես ասած երբ հասավ ծխախոտի ֆիլտրին՝ սկսեց միջանցքներում փնտրել մոխրաման եւ ծխելը թույլատրող նշան: Մի քիչ տարածքում փնտրելուց հետո Հմայակ Հովհաննիսյանը շա՜տ թաքուն ու զգույշ փորձեց ուղղակի մեջքով շրջված ծխախոտի մնացորդը հանգցնել միջանցքի ծաղիկների մեջ՝ ասելով՝ «Հեսա կտեսնեն, ինձ խուլիգանության մեջ կմեղադրեն ու մի գործ էլ սրա համար վրես կբացեն»:
Հիշեցնենք, որ ներկայումս Հմայակ Հովհաննիսյանի դեմ 3 քրեական գործ կա հարուցված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ