2013թ. հունվարի 10-ից Էստոնիայի քաղաքացիները առանց վիզայի երեքից վեց ամիս տևողությամբ Հայաստան ճամփորդելու և գործնական ուղևորության հնարավորություն կունենան: Հաղորդում է «Բալթիկ կուրս» հանդեսը՝ վկայակոչելով Էստոնիայի արտգործնախարարի հայտարարությանը:
Արտգործնախարար Ուրմաս Պաէտն ասել է, որ անվիզա ռեժիմը Էստոնիա-Հայաստան հարաբերությունների և մարդկանց միջև շփումը զարգացնելու խթան կլինի:
Ուրմաս Պաէտն ավելացրել է, որ կարևոր է նաև ԵՄ-ում հեշտացնել Հայաստանի համար վիզայի ռեժիմը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ