Հայաստանը նոր քաղաքականություն է վարում, որպեսզի մեծացնի երկրի դերը անդամանդի արդյունաբերության մեջ: Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիների համար հեշտացրել է չմշակված ադամանդի ներմուծման և հղկված ադամանդի արտահանման գործընթացը: Գրում է Իսրայելի ադամանդի արդյունաբերության պաշտոնական կայքը:
Նոր կարգը ադամանդյա ընկերություններից պահանջում է ներկայացնել ընդամենը չորս փաստաթուղթ՝ հայտ, պայմանագրի պատճեն, Քիմբերլի գործընթացի հավաստագիր և լիազորված գործակալության կողմից տրված հաշվետվություն:
2010թ. նույն ժամանակահատվածում Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է մոտ 20.2 միլիոն դոլարի արժողությամբ չմշակված ադամանդ և արտահանել է մոտ 19.5 միլիոն դոլարի հղկված ադամանդ: 2011թ. Հայաստանը զգալի մեծացրել է Ռուսաստանից ներմուծումը՝ հասցնելով այն մինչև 30 միլիոն դոլարի: Տեղեկացնում է կայքը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ