Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրատեսիլի նոր հավակնորդները կամ պարզապես՝ ֆեյսբուքը չի լռում

Հոկտեմբեր 16,2012 18:14

 

Վերջին շրջանում հատկապես առօրյա քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ո՞վ է այս տարի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը: Ավելանում են ինչպես Եվրատեսիլի հավակնորդները, այնպես էլ այն մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ֆեյսբուքում իրենց սիրելի երգչի անունով էջ բացելու ու հանուն նրա հաղթանակի՝ պայքարելու համար 🙂 :

Սիրուշոյից, Լիլիթ Հովհաննիսյանից բացի՝ հիմա էլ ցանկանում են Եվրատեսիլ ուղարկել Լուսինե Աղաբեկյանին ու Գևորգ Մարտիրոսյանին: Ֆեյսբուքում բացված «Lusine Aghabekyan & Gevorg Martirosyan for Eurovision 2013» էջն արդեն ունի 62 like: Պարբերաբար տեղադրվում են երգիչների լուսանկարներն ու երգերը:

Լուսինե Աղաբեկյանի պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը Bravo.am-ի հետ զրույցում ասել է, որ դուետի գաղափարն իրենն է, ինքն էլ Գևորգին առաջարկել է Լուսինեի հետ երգել: Նա ասել է , Գևորգի չճանաչված լինելը այդքան էլ կարևոր չէ. նա ունի շատ լավ վոկալ: Նրա կարծիքով շատ ճաշակով երգ են ներկայացնելու, երգի վրա աշխատում են Լուսինեն, Գևորգը և ԴերՀովան: Պրոդյուսերը նշել է նաև , որ դեռ չգիտեն` ովքեր են հայտ ներկայացնելու, սակայն իրենց նպատակն է երգը ներկայացնել հանդիսատեսին, նաև պատրաստվում են երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031