Այս հրաշալի տեսարանը Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 5-րդ հարկում էր: Սիրո օրիգինալ խոտովանությունը նվիրված էր Դանիելային: «Մեր իտալերենի ամբիոնից ա, չեմ ճանաչում, բայց լսել եմ ՝լավ աղջիկ ա, կարծում եմ ՝ 20ամյակի առիթով են նվիրել» ,-պատմում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը: «Չէ, սա ծնունդի հետ կապ չունի»,-առարկում է նրա ընկերուհին, իսկ մեկ ուրիշը պնդում է. «Ով արել ա, ինչի համար արել ա , լավ ա արել, հալալ ա էտ տղուն»:
Թե ինչն է այս գեղեցիկ անակնկալի առիթը, մնաց առեղծվածային: Բայց պետք է ասել, որ սա հաճելի է ոչ միայն Դանիելայի, այլև մասնաշենքում գտնվող շատ աղջիկների համար:
Նազենի Բաղդասարյան