Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

PR մասնագետ. «Այսօր ուսյալ մարդու հակաPR է արվում»

Հոկտեմբեր 16,2012 17:46

Արդյոք այսօր մոդայի՞կ է կրթված մարդը, պետական մակարդակով ուսյալ մարդու, ազգային մշակույթի PR արվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերի մասին Aravot.am-ը զրուցեց PR մասնագետ  Հայկ Կիրակոսյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, ընդհակառակը՝ ուսյալ մարդու հակաPR է արվում. «Հայաստանում հակառակն է՝ գիրք կարդալը, կրթություն ստանալը ո՞ւմ է պետք, եթե կա ծանոթ, փող, կաշառք եւ այլն»:

Հայկ Կիրակոսյանը անհասկանալի է համարում մշակույթի նախարարության գոյությունը եւ առաքելությունը, ասում է՝ այն պիտի զբաղվեր մշակույթի քարոզչությամբ, մինչդեռ վերածվել է շոու-բիզնեսի նախարարության. «Այսօր ավելի շատ շոուի ենք ականատես: Օրինակ՝ ընթերցանության ֆլեշ-մոբ է կազմակերպվում քաղաքապետարանի կամ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երբ նայում ենք դրա լուսանկարներն ու տեսանյութերը, տեսնում ենք՝ նստած են երիտասարդ աղջիկներ ու տղաներ՝ գիրքը թարս պահած: Թարս պահած գրքերով ընթերցանության ֆլեշ-մոբ են անում: Եթե այդ մարդկանց ասես՝ մի՛ նայիր գրքին եւ ասա ի՞նչ գիրք է ձեռքիդ, վստահ եմ՝  կդժվարանան պատասխանել: Իրականում գիր ու գրականությանն ուղղված իսկական PR կամ մշակույթի քարոզչություն չկա: Մեկ ուրիշ օրինակ.  Գրքի համաշխարհային մայրաքաղաք է Երեւանը հայտարարվել: Ահռելի ֆինանսներ են ծախսվել, որպեսզի պատերին Չարենցի, Էդգար Ալան Պոյի, Ժան Պոլ Սարտրի եւ մյուսների նկարները փակցվեն, որոնք ուսյալ  մարդուն  աղոտ ինչ-որ մեկի դեմքն են  հիշեցնում, բայց ոչ ուսյալի համար ոչ մի արժեք չունեն: Հարց է առաջանում՝ Գրքի մայրաքաղաքում, որն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է, գոնե  մեկ տոկոսով բարձրացրե՞լ ենք գրքի, գրականության հանդեպ սերը երիտասարդության շրջանում: Վստահ կարող եմ ասել, որ Մատենադարանը Հայաստանում մեր երկրի քաղաքացիների կողմից ամենաքիչ այցելվող վայրերից է»:

Մանրամասները՝ վաղվա  տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031