Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր

Հոկտեմբեր 16,2012 17:33

Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման,  զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած  հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև  առկա ամուր բարեկամական և գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ ծրագրերի իրականացման` մասնավորապես մշակության  ժառանգության պահպանման համար:

<<Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ  հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաև մեր գործընկերների աջակցությունը>>,-նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ այս տարի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը ևս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամաշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման բնագավառում:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, <<Էերեբունի-Երևան 2794>> տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաքում` նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել  և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամաշակութային ժառանգությունը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ և ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031