Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Այցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Այցի շրջանակներում քննարկվեցին Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի եւ Մատենադարանի միջև հնարավոր համատեղ ծրագրերի իրագործումը, ստորագրվեց երկու հաստատությունների միջև համագործակցության մասին արձանագրություն:
Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը: Ստորագրված արձանագրությունը նախատեսում է համագործակցություն ձեռագրերի պահպանման եւ վերականգնման բնագավառում, մասնագետների փոխայցելություններ, Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից կազմակերպվող հնգամյա դիպլոմային դասընթացին Հայաստանից ուսանողի ներառում:
Հայաստան ժամանած պատվիրակությունը մասնակցեց նաեւ Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանումն ու վերականգնումը. ձեռագիր ֆոնդեր» 2-րդ միջազգային սեմինարին` ներկայացնելով ելույթներ Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից ծավալվող գործունեության եւ այդ հաստատության գիտահետազոտական հնարավորությունների մասին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ