Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «ԱՄՆ նախագահի թեկնածուները հայկական համայնքին չեն ուզում խաբել»

Հոկտեմբեր 16,2012 16:25

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ,  ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում  ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չսատարելու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի որոշումը տեղին էր: «Վստահ եմ, որ նրանք  ծանր ու թեթեւ են արել , հետո ինչ-որ եզրակացության եկել: Քաղաքականության մեջ երկու ուղղությամբ էլ կարող են հարցերը գնալ, բայց, իրենք այդպես են կողմնորոշվել:  Ինչ որոշեն , համաձայն եմ:  Որոշման մեջ հստակ է նշվել, որ  թեկնածուները նախքան ընտրությունները հայկական համայնքի դիմումներին չեն արձագանքել: Դրա համար է այդ որոշումը կայացվել: Թեկնածուներից ով էլ ընտրվի, ոչ ոքի չի կարող մեղադրել թե Հայ  դատի հանձնախումբը աջակցել է կամ չի աջակցել »:

Մեր հարցին, թե նախագահի թեկնածուներն անտարբե՞ր են դարձել հայկական հարցի եւ հայկական համայնքի նկատմամբ, պարոն Մանոյանն ասաց. «Չէի ասի անտարբերություն, կասեի հարցերի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում, որ չեն կարող ասել ինչ-որ բան ու վերջում չանել:  Ուրեմն չեն ուզում ասել բաներ,  որոնք  չեն անելու»:

Պարոն Մանոյանը , սակայն չի կարծում, թե դա նշանակում է, որ ԱՄՆ-ում հայկական հարցով նոր զարգացումներ չեն լինելու:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031