Վստահ եմ, որ Արցախում ձեզ մեծ բացահայտումներ են սպասում` Արցախը, իհարկե, Հայաստան է, բայց հատուկ Հայաստան»,-դիմելով հյուրերին` նշել է Արմեն Աշոտյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ավստրիայի գիտության և մշակույթի նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար Ալոիս Զյոհնին նշել է, որ այցելության նպատակը Հայաստանի պատմությանը և մշակույթին ավելի խորությամբ ծանոթանալն է` ընդգծելով, որ ավստրիացիները Հայաստանի մշակույթին ծանոթ են նախևառաջ Վիեննայի Մխիթարյան միաբանության միջոցով:
Ավստրիայի գիտության և մշակույթի նախկին նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին իր խոսքում կարևորել է կրթության, գիտության և հետազոտությունների ոլորտներում հայ-ավստրիական կապերի ընդլայնումը:
Հանդիպման ավարտին կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի և հայանպաստ գործունեության համար Ավստրիայի գիտության և մշակույթի 1995-2007թթ. նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին և նույն նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար պարոն Ալոիս Զյոհնին նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն