2012թ. հոկտեմբերի 11-ից 15-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը. առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները:
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.
Պատանիների աշխարհի առաջնություն
Ջիվան Ղազարյան /48կգ/-արծաթե մեդալ
Գրիգոր Մխիթարյան /52կգ/- արծաթե մեդալ
Գոռ Մայիլյան /56կգ/-ոսկե մեդալ
Հովհաննես Ալեքսանյան /60կգ/- արծաթե մեդալ
Մինաս Մադոյան /75կգ/-բրոնզե մեդալ
Երիտասարդներ աշխարհի առաջնություն
Լենդրուշ Զատիկյան /48կգ/- բրոնզե մեդալ
Աղջիկների աշխարհի առաջնություն
Ռոզա Խաչատրյան /52կգ/- արծաթե մեդալ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա