Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր ուզում անել Արմինե Օհանյանը՝ Պետրոս Ղազարյանին

Հոկտեմբեր 16,2012 14:58

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով իր եւ «Ուրվագիծ» հողորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան պատերազմին, ասաց, թե երբ փոքր էր, իրեն թվում էր, որ ուսուցիչները ոչ հաց են ուտում, ոչ զուգարան գնում, ոչ վիրավորվում… Նրա խոսքերով՝  «Ինչ անենք, եթե մարդը լրագրող է, ապա նա էլ իրավունք ունի վրդովվել, վիրավորվել, հայհոյել…»:

Իսկ  ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Մեկնաբանում է Արմինե Օհանյանը. «Ես մի անձնական հաղորդագրություն եմ ուղարկել այդ մարդուն, որը մեղմ ասած վերջին ամիսներին համը հանում էր, պարբերաբար իմ անունն օգտագործելով: Ես հաղորդագրություն եմ ուղարկել, մի քանի րոպե անց նա տարածել է, թե եկեք, փրկեք Արմինե Օհանյանն ուզում է ինձ սպանել, չգիտեմ ինչ անել: Իհարկե դա իր իրավունքն է: Ես նրան մեծ մարդ չեմ համարում, որ այս օրով քննարկեմ: Բայց եթե ես իմանայի, որ այդ հաղորդագրությունը հրապարակվելու է, ապա շատ ավելի խիստ, կոշտ, մանրամասն կգրեի, թե ինչու է Պետրոս Ղազարյանը սեւեռվել «Հրապարակ» թերթի եւ Արմինե Օհանյանի վրա: Կգրեի, արդյո՞ք ծառայության  մակարդակը հասել է այն աստիճանի, որ քո տերերի հասցեին արված ցանկացած քննադատություն ընդունում ես որպես անձնական վիրավորանք»,-նշեց Օհանյանը՝ զարմանալով, որ ի վերջո իրենք մրցակիցներ  էլ չեն  եւ ոչ էլ կիսելու բան ունեն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031