Aravot.am-ը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ հետեո՞ւմ է ինքը «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդների հարաբերությունները պարզելու հրապարակային գործընթացին եւ ինչ տպավորություն ունի դրանից: «Ես առավել լայն մասշտաբի քաղաքական գործիչ եմ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում Քոքոբելյանը նաեւ ՀԱԿ-ից դուրս եկավ բավականին մեծ սկանդալով, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Քոքոբելյանն ինքն ամեն ինչ կասի եւ իր նկատմամբ վերաբերմունք կձեւավորի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ