Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեկնել է Իսրայել, որտեղ մասնակցելու է միջազգային երկու մրցաշարի:
Այսօր Հայաստանի կանանց թիվ 1 ռակետը Ակկա քաղաքում մեկնարկած $10 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարի առաջին շրջանում ուժերը չափելու է կորտի տերերից Եկատերինա Տուրի հետ: Մրցակցության արդյունքը հայտնի կլինի մի քանի ժամից: «Aravot.am»-ը հետեւում է մրցաշարի ընթացքին եւ պարբերաբար կտեղեկացնի հայաստանցի թենիսիստուհու մասնակցության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ