Լրահոս
Օրվա լրահոսը

Hyuriet Daily News. «Հայաստանի օդանավակայան բացելու քայլը բարեկամական ակտ չէ»

Հոկտեմբեր 16,2012 14:13

Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայերի կողմից Ստեփանակերտում օդանավակայան բացելու քայլը բարեկամական ակտ չէ, և որ այն կվնասի հակամարտության կարգավորման գործընթացին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Դավութօղլուն նաև նշել է, որ օդանավակայանի բացման հարցում Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը:

Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Ասել է արտգործ նախարարը: «Խաղաղություն պահպանելու համար յուրաքանչյուրը պետք է հարգի մյուս երկրների սահմանները», – ասել է Դավութօղլուն ու ավելացրել, որ Թուրքիան ցանկանում է, որ խնդիրը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031