Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Լեւոն Պողոսյան. «Էլդա Գրինի ստորագրությունը նմանեցված է»

Հոկտեմբեր 16,2012 13:55

Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության հոկտեմբերի 16-ի նիստում շարունակվեց  Արտակ Նազարյանի հետմահու կրկնակի  դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու  վերաբերյալ  Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբօղլյանի միջնորդության քննարկումը: Մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց միջնորդությանն` ասելով, որ նախկինում  դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը կատարվել է ոչ միայն վկաների  նախաքննական ցուցմունքների , այլեւ` քրեական գործում առկա  նյութերի հիման վրա, որ քրեական գործում կան նաեւ զինծառայողների բացատրություններ:

Մեղադրող Հարություն Հարությունյանն  ասաց, որ դատահոգեբանական փորձաքննության հեղինակը միայն Էլդա Գրինը չէ, որ  փորձաքննությունը կատարել է գիտության դոկտորներից, ակադեմիկոսներից բաղկացած հանձնաժողովը, որի նախագահը Էլդա Գրինը չէ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միացավ  միջնորդությանը, սակայն` վերապահումով: Շուշանյանը դեմ արտահայտվեց, որ փորձաքննության ենթարկվի Արտակ Նազարյանի ծոցատետրը եւ դրանից պոկված էջը:  Շուշանյանն ասաց, որ այդ ծոցատետրի հետ կապված առեղծվածային չբացահայտված հանգամանքներ կան: Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը հայտարարեց, որ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն  կատարած փորձագետները իրենց ձեռքի տակ չեն ունեցել քրեական գործը, այլ միայն` ելակետային տվյալներ,  փորձագետները քրեական գործի վրա նշումներ չեն արել: Պաշտպան Պողոսյանն ասաց, որ  փորձաքննության եզրակացության տակ Էլդա Գրինի ստորագրությունը նրանը չէ, նմանեցված է: Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ եթե  էլդա Գրինի ստորագրությունը նմանեցված է, ապա դա հանցանք է: Գեւորգյանն ասաց, որ փաստորեն դատարան է ուղարկվել չբացահայտված քրեական գործ, որ եթե դատարանը չունենա օբյեկտիվ անցկացված դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է վճիռ կայացնել: Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Սամվել Մարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կվերադառնա ժամը 14-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031