Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը՝ ՀԱԿ-ին. «Ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս ասես ֆու, երբ ցանկանաս, ասես՝ ֆաս»

Հոկտեմբեր 16,2012 13:31

Այսօր «Զարկերակ» ակումբում Հմայակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը արդեն կդառնա միասնական թեկնածու, եւ նրան կսատարի նաեւ ՀԱԿ-ը: Լրագրողների հարցին՝ սրանից ՀԱԿ-ից ի՞նչ կմնա, նա պատասխանեց. «ՀԱԿ-ից արդեն ոչինչ չի մնացել: Ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ, մնացած ամեն ինչ գիտեմ: Ես ասել եմ, որ ՀԱԿ-ին սպառնում է ԱԺՄ-ի ճակատագիրը: Ժողովուրդը շնիկ չի, որ երբ ցանկանաս` ասես ֆու, երբ ցանկանաս, ասես՝ ֆաս: Լուսահոգի Կարեն Դեմիրճյանն ասում էր՝ ժողովուրդը երեխայի նման է, կարող է երեխաի նման խռովել ու նեղանալ»:  Նա նաեւ նշեց, որ Օսկանյանը դարձել է ընդդիմադիր դաշտի արեւը, եւ իրավճակը թելադրում է որոշակի լուծումներ:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ «Ժառանգությունը» կսատարի ԲՀԿ թեկնածունի՝ նա պատասխանեց. «Երբ Քոքոբելյան Խաչիկը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհարվում են, առաջանում է խնդիր, մեծ է հավանականությունը, որ ստեղծված պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանին կհասկացնեն, որ ինքը որեւէ շանս չունի, երբ իր ղեկավարած քաղաքական ուժը լուրջ ճեղքեր է տվել, պառակտվել է: Նա ըստ էության, ձեռնպահ կմնա: Ստեղծված իրավիճակում մեծանում է Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը: Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել պահաջված այն շրջանակների կողմից, որոնք գտում են, որ այդ ինքնուրույն կեցվածքն ու գոյությունն անհրաժեշտություն է, վտանգավոր է, եթե հայոց խորհրդարանում չլինի մի ինքնուրույն հոսանք, որը կներկայացնի այդ ուղղությունը»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն ըստ ձեզ ՀԱԿ-ը կսատարի Ռոբերտ Քոչարյանի՞ն, նա չհերքեց դա՝ ասելով, որ ՀԱԿ-ից արդեն հեռացել են հակաքոչարյանական դեմքերը՝ Դավիթ Շահնազայանը, Սմբատ Այվազյանը…:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031