Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Իրավական հարցերով հանձնաժողովը նոյեմբերին հավանաբար կրկին կքննարկի Սաֆարովի հարցը

Հոկտեմբեր 16,2012 12:53

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ մի շարք առիթներով արծարծվեց ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու փաստը: Վեհաժողովն անգամ առանձին քննարկում գումարեց այս խնդրով: Քննարկման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը քննադատեց Սաֆարովի հետ կատարվածը, քննադատություն հնչեց թե Հունգարիայի և թե Ադրբեջանի հասցեին: Մտահոգության և քննադատության խոսքեր հնչեցին անգամ հունգար պատվիրակների կողմից, այնինչ ադրբեջանցիները համառորեն արդարացնում էին Ադրբեջանի նախագահի՝ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը:

Կատարվածը դատապարտող և Սաֆարովի գործած ոճրագործության համար նրան պատասխանատվության ենթարկելու բովանդակությամբ ելույթներ հնչեցրին նաև հայկական պատվիրակության անդամները: Ինչպես և նախատեսված էր, Վեհաժողովը որևէ փաստաթուղթ չընդունեց Սաֆարովի հարցով: Սակայն նախատեսվում է, որ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը նիստ կգումարի նոյեմբերին, որտեղ ըստ երևույթին կքննարկվի նաև Ռամիլ Սաֆարովի հարցը: Aravot.am-ը նշված հարցի վերաբերյալ որոշ հստակեցումներ ստացավ ԵԽԽՎ Իրավական հանձնաժողովի անդամ, հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Օրակարգը դեռ չենք ստացել, բայց ամենայն հավանականությամբ Սաֆարովի հարցը կընդգրկվի: Երբ օրակարգը լինի, այն ժամանակ էլ ավելի առարկայական կարող եմ խոսել, թե ինչ ենք նախատեսում, ինչ է լինելու: Կարծում եմ, որ մեր պատվիրակության անդամները, ովքեր Ստրասբուրգում էին, ամբողջովին հնչեցրին ՀՀ տեսակետները այդ ոճրագործության և Արբեջանի բոլոր գործողությունների առնչությամբ: Իսկ ինչ վերաբերում է իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, կրկնում եմ, երբ տասն օրվա ընթացքում օրակարգը լինի, հաստատումները լինեն, այդ ժամանակ ավելի առարկայական կխոսենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031