Լրահոս
Օրվա լրահոսը

90-ականների՞ն էին գեներալներն ավելի մեծ գումարներ «աշխատում», թե՞ հիմա

Հոկտեմբեր 16,2012 12:35

Անդրադառնալով գոմեշի մսի սկանդալային պատմությանը՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, թե «90-ականներին եւ 2000 թվականների սկզբին բանակում եղած սննդի որակի չափանիշները էականորեն բարձրացվել են»։

«ՉԻ»- Բրա՛վո, ինչպիսի փայլուն նվաճում։ Պարզվում է՝ հիմա բանակին ավելի լավ են կերակրում, բան 15 տարի առաջ։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Տիգրան Մեծի ժամանակ ընդհանրապես խայտառակ վիճակ էր՝ զինվորները նույնիսկ պատառաքաղ չունեին եւ անգամ ձկան պահածո չէին ուտում։ Սա, ի դեպ, ասում ենք՝ ընդամենը բացատրելու համար, որ որեւէ ոլորտում տիրող վիճակն անցյալի հետ համեմատելն անիմաստ է. դրա փոխարեն պետք է համեմատել առկա հնարավորությունները եւ փաստացի վիճակը։ Այսինքն, պետք է հասկանալ զինված ուժերի ներկա բյուջեով հնարավո՞ր է զինվորներին շատ ավելի լավ կերակրել, թե՞ հնարավոր չէ։ Իսկ եթե այնուամենայնիվ անցյալի հետ համեմատելու ցանկություն կա, ապա կառաջարկեինք այլ համեմատություն անցկացնել. 90-ականների՞ն էին գեներալներն ավելի մեծ գումարներ «աշխատում», թե՞ հիմա։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031