Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյանին ու Աղվան Հովսեփյանին. «Ի՞նչ է նշանակում կուրծք ծեծել, լռությունը հաճախ շատ ավելի բարձր ճիչ է, քան գոռալը»

Հոկտեմբեր 16,2012 12:34

Երբ ԱԺ-ում հարցը քննարկվում էր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, գլխավոր դատախազը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամները կանչվել են հարցաքննության, նրանցից ոմանք ասել են, որ տեղյակ չեն եղել, որ այդ գումարը պետք է նստի Օսկանյանի հաշվի վրա: Երեկ էլ դատախազության մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի այս մասին: Լրագրողները խնդրեցին հստակեցնել սա, ինչին պարոն Աթանեսյանը պատասխանեց, որ իսկապես այդպիսի հոգաբարձուների խորհրդի անդամ կա, բայց դա ոչ թե վկայում է, որ պարոն Օսկանյանը սուտ է ասում, այլ նա այդ փողերի մասին իմացել է հետագայում. «2011-ի հունվար ամսին նա չգիտեր եւ չպետք է իմանար էլ, քանի որ խոսքը գնում է Հանթսման ընտանիքի եւ պարոն Օսկանյանի միջեւ առկա պայմանավորվածության մասին: Հետագայում նա դրա մասին իմացել է: Իրենք ինչի են ուզում տանել՝ որ հոգաբարձուների խորհրդից գաղտնի է ինչ-որ բան արվել: Գումարի մասին բոլորն էլ տեղյակ են եղել հետագայում»:

Հարցին՝ եթե Վարդան Օսկանյանը շարունակի լռություն պահպանել եւ ցուցմունք չտա, ի՞նչ կլինի նրա հետ՝ Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, գլխավոր դատախազության եւ ԱԱԾ-ի գործողությունները բացարձակ պայմանավորված չեն պարոն Օսկանյանի ցուցմունք չտալով: Ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ հարցաքննության հրավիրվելիս, պարոն Օսկանյանը մանրամասն տվել է ցուցմունք, ամեն ինչ բացատրել է, բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան: Լռության իրավունքից օգտվելը այս դեպքում քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշում է, քանի որ իր համար արդեն պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է: Ոչինչ չունի պարոն Օսկանյանը թաքցնելու իրականում: Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ թափանցիկ է: «Սիվիլիթասին» հասանելիք գումարի չափով գումար միշտ եղել է նրա հաշիվներում: Գումարի ամբողջ շարժն այնպիսին է, որ յուրացման մասին խոսք չի կարող լինել»:

Ավելին՝ փաստաբանը նշեց, որ պարոն Օսկանյանը չի ցանկացել գումարը փոխանցել ԱԺ քննարկումից մի քանի օր առաջ «Սիվիլիթասի» հաշվին՝ խուսափելով այն մեկնաբանություններից, որ վախեցավ՝ փոխանցեց, փաստորեն, մենք ճիշտ էինք. «Իմ պահանջն է եղել եւ իմ խորհուրդը, որը պարոն Օսկանյանը հարգեց եւ արեց, որովհետեւ ակնկալվում էր, որ այդ գումարը դրվելու է արգելանքի տակ եւ կորելու էր գնար: Արդյունքում կստացվեր, որ պարոն Հանթսմանի հանձնարարությունը չէր կատարվել»:

Aravot.am-ի հարցին՝ եթե պարոն Օսկանյանը ժամանակին տվել է ցուցմունք ու պատասխանել բոլոր հարցերին, ինչպես Դուք եք ասում, այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված գլխավոր դատախազի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ եթե Վարդան Օսկանյանը ժամանակին համագործակցեր մեզ հետ, պատասխաներ մեր հարցերին, բանը սրան չէր հասնի եւ անձեռմխելիությունից չէին զրկի: Եվ ինչո՞վ էր այդ դեպքում պայմանավորված Գորիկ Հակոբյանի այն հայտարարությւոնը, որ պարոն Օսկանյանը լռում է, մինչդեռ անմեղ մարդը պետք է կուրծք ծեծեր, գոռար, որ ինքն անմեղ է: Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, այդ հարցը երեւի պետք է տալ գլխավոր դատախազին եւ հարգելի գեներալ գնդապետին: Իրենց խոսքերը չեմ ուզում մեկնաբանել: Որովհետեւ ի՞նչ է նշանակում կուրծք ծեծել եւ գոռալ՝ ես անմեղ եմ: Լռությունը հաճախ շատ ավելի բարձր ճիչ է, քան գոռալը»:

Փաստաբանը նշեց, որ եթե ունենանք օբյեկտիվ դատարան, ապա այս գործը ունի մեկ ելք՝ շուտափույթ կարճում:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու պարոն Օսկանյանը փաստաթղթերի մի փաթեթ չի տվել նախաքննության մարմիններին եւ տվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, չի՞ վստահել նախաքննության մարմիններին: Փաստաբանը պատասխանեց.  «Երբ պարզ դարձավ, որ քրեական հետապնդում է, որքանով ես եմ տեղյակ՝ ԱԺ նախագահի կողմից անձնական խնդրանք է եղել: Կգա ժամանակը եւ պարոն Օսկանյանն ավելի մանրամասն կասի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031