Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի փաստաբան. «Ոչ մի խելացի մարդ իր գումարը չի վստահի նման բանկային համակարգին»

Հոկտեմբեր 16,2012 12:10

«Մեր բանկային համակարգը որեւէ կերպ չի պահպանում բանկային գաղտնիքը: Այն թափանցիկ չէ ԱԱԾ-ի համար եւ այս պայմաններում խոսել բանկային համակարգի զարգացման մասին՝ կներեք, պարզապես ճիտ չէ: Ոչ մի խելացի մարդ իր գումարը չի վստահի նման բանկային համակարգին»,- այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում բանկային համակարգի մասին: Aravot.am-ը ճշտեց՝ մասնավորապես խոսքը ո՞ր բանկի մասին է, ո՞ր բակին պետք չէ վստահել, ըստ Ձեզ: Պարոն Աթանեսյանը պատասխանեց, որ խոսքը «ՎՏԲ-Հայաստանի» մասին է, բայց ինքը վստահ է, որ մյուս բանկերն էլ նույն կերպ են աշխատում:

Ըստ նրա, քրգործում առկա է դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն, որը նշանակելիս քննիչների տված  հարցերի բովանդակությունից հստակ երեւում է, որ քննիչներին հետաքրքրել է մի հարց՝ թե ում է վնաս պատճառվել այդ փոխանցումներով. «Այսինքն, քննիչները փորձագետներին տվել են իրավաբանական բնույթի հարց, ինչը օրենքով արգելված է: Ակնկալիքը եղել է այն, որ փորձագետները անպայման նշեն, որ պատճառվել է գույքային վնաս, որի արդյունքում փորձեն չակերտավոր պաշտպանել «Սիվիլիթասի» շահերը: Ոչ մի նախաքննություն էլ չի կատարվում, իսկ իրերը անվանվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ոչ թե այնպես, ինչպես որ կան: Սա ընդամենը քաղաքական հետապնդման իրականացում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031