Հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի պաշտպանության նախարարության N զորամասի շարքային Հ. Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ըստ Aravot.am-ի աղբյուրների, զինվորական ծառայության պարտականություններից ազատվելու նպատակով զինվորին մեղադրանք է առաջադրվել, թե նա անդամախեղել է իրեն, դիտակետում ինքնաձիգով ինքն իր վրա է կրակել, որովայնի շրջանում հասցրել մարմնական վնասվածք: Կյանքի համար վտանգավոր վնասվածքների պատճառով Հ. Կարապետյանը ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ոչ պիտանի եւ զորացրվել:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետագայում նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Ըստ մեր տեղեկության, նա ասել էր, որ վնասվածքը իրեն հասցրել է մեկ այլ զինծառայող:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում: