Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Խաչիկյանն իր հետ գումարները կիսելու մասին. «Ուր էր՝ Աստված աներ»

Հոկտեմբեր 16,2012 11:29

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

 Պարոն Սահակյան, գնացե՞լ եք Ձեր կուսակից ընկերոջը՝ Վազգեն Խաչիկյանին, տեսակցության։

 

– Դեռեւս չեմ այցելել, բայց միտք ունեմ այցելելու, ոչ թե ինչ-որ բան իմանալու, այլ պատշաճությունից ելնելով։

Ինչոր բան կա՞, որը Զեզ խանգարում էր այս երկու շաբաթների ընթացքում այցելել նրան։

– Այդտեղ ես մի այդպիսի, որ ասենք, մեծ մոտեցում չեմ տեսնում, այցելելու կամ չայցելելու համար, համենայնդեպս, հակված եմ այցելելու։ Սովորաբար նման տեղեր չեմ այցելում, բայց ուշիուշով հետեւում եմ գործողություններին եւ չեմ կարծում, որ սենսացիաների գնալու ինչ-որ բան պետք է անեմ։ Դեռ չեմ որոշել, թե երբ, բայց պետք է պայմանավորվեմ հատուկ համապատասխան մարմինների հետ։

Ինչո՞ւ եք ասում՝ պատշաճությունից ելնելով, Դուք կարծում եք, որ նա մեղավո՞ր չէ։

– Չեմ կարծում՝ Խաչիկյանի կողմից որեւէ յուրացում է տեղի ունեցել, պարզապես քննչական մարմինները բավական երկար ժամանակ քննություն են կատարել աշխատողների շրջանում, եւ այդ ամենի հետ կապված այնպիսի պատասխաններ են առաջ եկել, եւ ինձ թվում է՝ դրանք վերաբերվել են նաեւ Խաչիկյանին։

Չկա՞ն համապատասխան փաստեր, որոնց հիման վրա նրան ձերբակալել են. հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է 240 մլն դրամ հափշտակելուն։

– Չեմ կարծում, որ այնտեղ այդքան մեծ հնարավորություններ կան, այնքան մեծ թվեր կան, որ Խաչիկյանը կարողանար յուրացնել։

Ըստ մեր տեղեկությունների՝ Վ. Խաչիկյանն այդ գումարները կիսվել է Ձեզ հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ուր էր՝ Աստված աներ (ծիծաղում է-Ք. Մ.):

Իսկ կուզենայի՞ք՝ կիսվեր։

-… (ծիծաղում է-Ք. Մ.):

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031