Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյան՝ ԲՀԿ-ական նախկին նախարարի գործի մասին

Հոկտեմբեր 16,2012 11:15

Հատված ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի հարցազրույցից:

Վարդան Վարդանյանի կուսակցական պատկանելությունը որեւէ կերպ կազդի՞ քրեական գործում նրա կարգավիճակի վրա։

– Այս դռնից ներս կուսակցական որեւէ պատկանելություն եւ ռանգ դեր չի խաղում։

Բացի Ազգային գրադարանի գործից, վարչապետը քաղաքաշինության ոլորտում այլ խոշոր խախտումների մասին էլ էր խոսել, խոսքը մի շարք դպրոցների շինարարության ընթացքում կատարված խոշոր գումարների փոշիացման մասին է: Վարդան Վարդանյանն այդ գործերով է՞լ է անցնում։

– Դրանք առանձին քրեական գործեր են։

Բայց Վարդան Վարդանյանն այդ քրեական գործերում կա՞։

– Ախր Վարդան Վարդանյանը եղել է քաղաքաշինության նախարարը։ Համակարգում կարող են կատարվել չարաշահումներ կամ այլ հանցագործության դեպքեր։ Ինչի՞ միանգամից նախարարին կապել դրա հետ, առավելեւս, եթե տվյալ դեպքում գործում նման հիմքեր չկան։ Տեսական, հիպոթետիկ, ով շփվում է, բոլորի հանգամանքով էլ ամեն ինչ կարող է լինել։

Այս գործով իր անունն է հոլովվում։

– Դուք, որ անընդհատ շեշտադրում եք կատարում Վարդան Վարդանյանի վրա… նախարար է եղել։ Բոլոր նախարարների կամ ղեկավարների ենթակաները կարող են չարաշահում անել, հանցագործություն կատարել։ Դա անմիջապես բերել կապել նախարարի հետ…

Ինքը նախարարն է եղել։ Առաջին պատասխանատուն, ըստ որոշակի շրջանակներից դուրս եկող տեղեկատվության, փաստորեն, ինքն է, ինքը պետք է լուրջ վերահսկողություն իրականացներ։

– Գիտե՞ք ինչ, բյուրոկրատական ապարատն ունի որոշակի վիճակ.

նախարարությունում ինչի՞ են ստեղծում վարչության պետերին,

բաժնի պետերին եւ այլն։ Ամեն մեկը իր ֆունկցիոնալ պարտականություններն ունի։ Նախարարն ամեն ինչ չի անում։ Դրա համար պետությունն աշխատավարձ է տալիս ուրիշներին։ Հիմա եթե կա հանցագործություն, եթե կապ ունեն օրենք շրջանցելու հետ՝ պատասխան կտան։ Ցանկացած աշխատակից եթե հանցագործություն կատարի, միանգամից ենթադրենք, որ ղեկավարը հանցագո՞րծ է… եթե մենք այդ կարգով մոտենանք, դուք մեզ կմեղադրեք, կասեք՝ չեք հիմնավորում, ուղղակի մեղադրում եք։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031